ԿԸՀ-ն ներկայացրել է, թե  Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որն է համարվում անձը հաստատող փաստաթուղթ
Քաղաքական
18:39 28/03/2025
Հայաստան

ԿԸՀ-ն ներկայացրել է, թե Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որն է համարվում անձը հաստատող փաստաթուղթ

Մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝

- նույնականացման քարտը,

- կենսաչափական անձնագիրը,

- ոչ կենսաչափական անձնագիրը,

- անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,

օտարերկրյա քաղաքացիների համար`

- Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,

- մշտական կացության քարտը,

- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

- Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,

քաղաքացիություն չունեցող անձանց համար`

- Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,

- ժամանակավոր կացության քարտը,

- մշտական կացության քարտը,

- Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

փախստական ճանաչված անձանց համար`

- կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ-ն ներկայացրել է, թե Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որն է համարվում անձը հաստատող փաստաթուղթ